Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը»

Հուլիս 23,2018 15:22

Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն:

Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ.

Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ունենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված:

Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել բոլոր ոլորտների կառավարչական խնդիրների վրա: Ինչպես հասկացանք, հարցի մի մասը մեր որոշ գերատեսչությունների ապակոորդինացված և անուշադիր վերաբերմունքի արդյունք է: Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով: Բայց այս խնդիրը էլ ավելի է կարևորվում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:

Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը, վնասելով հայ-ռուսական հարաբերություններին:

Ռուսաստանում բոլոր ուղղություններով ակտիվացել է ադրբեջանական լոբբիստական աշխատանքը՝ քաղաքական, լրատվական, հասարակական: Խիստ արդիական է բաց չթողնել պահը և ճիշտ հաղորդակցման խողովակներ ստեղծել հակահայկական ազդակները կանխելու կամ չեզոքացնելու համար:

Երկուստեք իրար երեսով տալը, “Մենք ձեզ փրկում ենք” ընդդեմ “Այս բազան ձեզ ավելի շատ է պետք” որակի գնահատականներ հնչեցնելը կամ տարածելը չի համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն:

 

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031