Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում անցկացվեց Ձմերուկի 6-րդ փառատոնը. այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հոբելյանին

Հուլիս 23,2018 14:20

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 6-րդ փառատոնը: Այս տարի այն նվիրված էր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Փառատոնը մեկնարկել է խորհրդանշական շքերթ-դիմակահանդեսով:

«Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում իրականացվող այս նախաձեռնությունը տարիների ընթացքում հասցրել է սիրվել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի կողմից: Այդ մասին փաստում է փառատոնին մասնակիցների տարեցտարի աճը: Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մարդկանց անգամ եղանակային պայմանները չեն խանգարել միանալու ձմերուկային տոնին»,- փառատոնի հանդիսավոր բացման իր խոսքում ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Փառատոնի շրջանակում Երևանի վարչական շրջանների տաղավարներում ներկայացվել են քարվինգի մասնագետների կողմից ստեղծված ձմերուկային նորովի և յուրօրինակ ձևավորումներ՝ հոբելյանական տարվան առնչվող լուծումներով, նաև Երևանի խորհրդանիշերով: Ձմերուկային ստեղծագործություններն անտարբեր չեն թողել անցորդներին, որոնք շտապել են լուսանկարել, ինչպես նաև հետաքրքրվել մասնագիտական գաղտնիքներով:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև տարբեր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների կողմից պարգևատրվել են մրցանակներով:

Մայրաքաղաքի բնակիչներին ու նաև քաղաքի հյուրերին սպասված, բայց հաճելի անակնկալ է մատուցվել աստղային տաղավարից: Ճանաչված ու սիրված հաղորդավարների, դերասանների կողմից փառատոնի այցելուների համար կազմակերպվել է ձմերուկի հյուրասիրություն:

Ձմերուկի 6-րդ փառատոնի մասնակիցները խրախուսվել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով:

Փառատոնն ուղեկցվել է համերգային ծրագրով, որին մասնակցել են սիրված երգիչ-երգչուհիներ, երաժշտական ու պարային խմբեր, DJ-ներ: Շոու ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո: Միջոցառման մասնակիցը դարձած երևանցիներն ու օտարազգի հյուրերը, խոսելով իրենց տպավորությունների մասին, նկատել են, որ փառատոնն իրենց պարգևել է զգացողություններով լի անմոռանալի օր:

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031