Լրահոս
Օրվա լրահոսը

«Փանիկում կատարվածը պարզապես փնթիության հետեւանք էր». Կարեն Քոչարյան

Հուլիս 23,2018 13:46

«Ավելի շատ հակված եմ տեսակետին, որ ռուսներն ուղղակի իրենց ոճին համաձայն՝ իրենց գործն են արել՝ առանց որեւէ մեկին նախազգուշացնելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի կողմից Փանիկ գյուղում գրանցված միջադեպին, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ ճիշտ է սահմանափակվել այն փաստով, որ ռազմակայանի ղեկավարությունը ներողություն է խնդրել կատարվածի համար. «Հիմա ճիշտ չէ հայ-ռուսական կամ հայ-իրանական հարաբերություններում որեւէ պատմություն սարքել: Դա ավելի շատ փնթիության հետեւանք է եղել: Դա աշխատաոճ է, որը չի փոխվում: Զգոնությունը բթացել է»:

Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ Փանիկում կատարվածում քաղաքական ենթատեքստ չկա. «Չեմ ասում, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, բայց այն, ինչ գրվում էր ռուսական մամուլում մինչեւ Փաշինյանի Մոսկվա այցը, եւ դրանից հետո, տարբեր են: Այցից հետո նույն մամուլում դադարեցին բացասական գնահատականները: Փոխարենը, դրանք ակտիվացել են վերջին շրջանում, բայց այստեղ Փաշինյան-արեւմտամետություն խնդիրը չէ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի՝ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ազդեցությանը, Կարեն Քոչարյանը նշեց. «Ենթադրվում է, որ բանակցությունները կակտիվանան: ԵԱՀԿ Մինսկի խումբը «ռեսթարթ» պետք է անի, որովհետեւ նոր խաղացող կա՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2094035740614930/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031