Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 2 հաշմանդամ զինծառայողի

Հուլիս 23,2018 12:55

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 20.07.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և երկու 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:

Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Սիրեկանի Խաչատրյանի, լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանի, ավագ լեյտենանտ Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում Արամ Սիրեկանի Խաչատրյանի ընտանիքին կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ, իսկ Գեղամ Կորյունի Զաքարյանի և Վահագն Ջոնիկի Էլոյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Նարեկ Արտակի Մարուքյանին և կրտսեր սերժանտ Գրիգոր Նորայրի Հովհաննիսյանին կփոխանցվի միանվագ 5-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031