Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորի պարզաբանումը

Հուլիս 23,2018 13:00

«Առավոտ» օրաթերթի 17.07.2018թ.-ի՝ «Եզդի համայնքը պահանջում է Արագածոտնի մարզի հինգ գյուղերում արգելել քրդերենի դասավանդումը եզդի երեխաներին» հրապարակման վերաբերյալ

Ծանոթանալով «Առավոտ» օրաթերթի 17.07. 2018թ. «Եզդի համայնքը պահանջում է Արագածոտնի մարզի հինգ գյուղերում արգելել քրդերենի դասավանդումը եզդի երեխաներին» հրապարակման հետգրությանն, իսկ ավելի վաղ նաեւ այլ ԶԼՄ-ների տարածած նույնաբովանդակ նյութերին, կցանկանայի նշել հետեւյալը.
Հարցին, որի պատասխանն ակնկալել եք ինձնից, ոչ մեկ անգամ եմ անդրադարձել եւ անհրաժեշտ չեմ համարում հավելյալ մեկնաբանել այն: Հարցին անդրադարձել եմ տարբեր ԶԼՄ-ներով, ավելին՝ «Ես եզդի եմ, եւ դա է վկայում իմ ծննդյան վկայականում կատարած գրառումը». «ՀՀԿ-ական թեկնածու» վերտառությամբ հրապարակումը զետեղված է նաեւ ձեր իսկ թերթի էլեկտրոնային տարբերակի 2017թ. մարտի 9-ի հրապարակումների շարքում /Հոդվածին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով 
Ինչ վերաբերում է տրամաբանության հետ որեւէ աղերս չունեցող հարցը շարունակաբար բարձրացնողներին, նրանց անդրադառնալու հավելյալ անհրաժետություն եւս չեն տեսնում:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ դոցենտ Ռուստամ Մախմուդյան

«Առավոտ»

21.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031