Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է, որ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը բավականին ձայներ կհավաքի, որովհետեւ մեծ ներուժ ունի: «Երբ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ընտրություններին մասնակցելու են միայն քաղաքական թիմով, նշանակում է՝ զուգահեռ բիզնես ու կրիմինալ էլ է եղել, ինչպես ՀՀԿ-ի պարագայում՝ ընտրակաշառք, մարդկային ռեսուրսներ…այս ամենը եղել է երկուսի մոտ էլ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Կարեն Քոչարյանը:
Նա հիշեցրեց՝ ինչպես ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն են վստահեցնում, ընտրակաշառք այլեւս չի լինելու:
«Անգամ եթե ընտրակաշառք չլինի, «Ծառուկյան» դաշինքը լուրջ մարդկային ռեսուրսներ ունի: Շատ աշխատատեղեր կան, որոնք կախվածության մեջ են: Այդ մարդիկ, ուզած թե չուզած, կախված են որոշակի գործոններից»,-նշեց փորձագետը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2094035740614930/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ