Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 2-ին մեկնելու է Հռոմ՝ մասնակցելու այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Aravot.am-ին փոխանցեց այն մարզիկների անունները, որոնք կմեկնեն Իտալիա: Նրանք են. 57 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան, 61 կգ՝ Վազգեն Թեւանյան, 65 կգ՝ Գեղամ Գալստյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 125 կգ՝ Հովհաննես Մալաքյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի