Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելու ենք ամեն ինչ, որ ամսեամիս, տարեցտարի հայ-վրացական հարաբերությունների մակարդակն ավելի ու ավելի բարձրանա». Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյան

Հուլիս 23,2018 21:00

«Առավոտը» Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին խնդրեց անդրադառնալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցերին: Հրապարակային այն ամենն ինչ հայտարարվեց Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների կողմից, իհարկե, բավական տպավորիչ էր եւ խոստումնալից, իսկ ի՞նչ արդյունքների սպասենք առաջիկայում ավելի կոնկրետ, հարցրեցինք դեսպանին:

«Այն ինչ հայտարարվեց պետք է գործի վերածել եւ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ են տարվում։ Հայ-վրացական դարավոր հարաբերությունները, ըստ իս՝ օրինակելի կարելի է համարել, քանզի հազարամյակներով ապրելով կողք-կողքի, բացառությամբ որոշ դեպքերի, միշտ ապրել ենք խաղաղության եւ փոխադարձ հարգանքի պայմաններում եւ հավատացե՛ք, դա հազվադեպ հանդիպվող երեւույթ է, վկան՝ մարդկության պատմությունը։ Եվ մենք, այսօր ունենալով երկկողմ հարաբերությունների պատմականորեն թրծված ամուր հիմքը, կառուցում ենք մերօրյա առավել սերտ հարաբերությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին մեր բարձրագույն ղեկավարության վերջին երկու այցելությունների ընթացքում։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը

Ես Ձեզ հավաստիացնում մենք մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ ամսեամիս, տարեցտարի հայ-վրացական հարաբերությունների մակարդակն ավելի ու ավելի բարձրանա՝ ընդգրկելով երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը։ Նշեմ, որ փոխադարձ պատրաստակամություն կա նաեւ վրացական նոր կառավարութան կողմից, որը եւս տրամադրված է գործնական քայլեր ձեռնարկել առավել ընդլայնելու փոխշահավետ գործակցությունը», պատասխանեց դեսպանը։

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք հուլիսի 24-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031