Հուլիսի 22-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 3 քար. այդ պահին քարաթափման վտանգ չի եղել:
ՀՀ ԱԻՆ