Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը՝ սահմանում տիրող իրավիճակի ու ադրբեջանցիների կողմից գերեվարված երիտասարդի մասին

Հուլիս 22,2018 21:24

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատում է վերահսկելի և այս պահի դրությամբ կայուն։ «Ավելին չեմ կարող ասել»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից գերեվարված, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանի վերադարձը կազմակերպելուն, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ինքը ռազմագերի չէ, եթե ռազմագերի լիներ, կլիներ զինծառայող, ինքը գերեվարված է ու Ադրբեջանի կողմից հայտարարված է որպես զինվորական։ Մենք ապացույցները ներկայացրել ենք Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցչությանը, մենք տեղեկացրել ենք համանախագահող երկրներին դեպքի վերաբերյալ, նաև կան որոշ գործողություններ, որոնք որ իրականացվել են Կարեն Ղազարյանի բարեկամների կողմից։ Բարեկամները դիմել են Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։

Երեք ուղղությամբ մենք աշխատում ենք, ցավալի է, որ Կարմիր Խաչին մինչ այժմ հնարավորություն չեն տվել այցելելու, բայց որպես անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի նախագահ՝ ես անընդհատ կապի մեջ եմ Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենք հնարավորինս արագ տեսակցեն մեր քաղաքացուն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031