Իտալիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի U15 եւ U17 Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանից առաջինը պայքարի մեջ մտան կրտսեր տարիքային պատանիները՝ 50 կգ քաշայիններ Գոռ Սահակյանն ու Ժորա Սարգսյանը: Ցավոք, Ժորան պոկում վարժությունում երեք մոտեցումներում էլ չկարողացավ բարձրացնել նախնական 80 կգ ծանրաձողը: Դրա փոխարեն Գոռը երկամարտի 178 (80+98) կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը:: Պատանի ծանրորդը փոքր ոսկի նվաճեց նաեւ պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացավ փոքր բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ