Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում գործում է մայրերի վերահսկողություն»․նախարարը՝ տնից բանակ ուղարկվող կապոցների մասին

Հուլիս 22,2018 20:44

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝  տնից բանակ կապոց ուղարկելն արգելելը անհնար է։ «Պետք է ուղղակի գիտակցել, որ մեր երիտասարդները, ժամկետայինները, 18-27 տարեկանները, որոնք որ զորակոչվել են, իրենք այլևս ծնողների հովանավորության տակ չեն, իրենք հասուն մարդիկ են։ Ծնողներն ուղղակի մեզ մոտ շատ մեծ ուշադրության տակ են պահում, միշտ ասում են քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում գործում է մայրերի վերահսկողություն իրենց երեխաների նկատմամբ և շատ խիստ է արվում, մայրերի, քույրերի, տատիկների մորքուրների, հորքուրների»։

Ըստ նախարարի, կան չափանիշներ, որոնք որ պաշտպանության նախարարությունն ապահովում է, առկա են նաև թերություններ, սակայն դրանք այն աստիճանի չեն, որոնք պարտադրեն ծնողներին ինչ-որ բան անելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031