Այսօր Aravot.am-ը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի վարկային ծրագրով զենք-զինամթերքի քանի՞ տոկոսն է հասել Հայաստան։
«200 միլիոն դոլարի վարկային ծրագրով իրականացվող ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, կա շարունակականությունը», -ասաց նախարարը։
Մեր դիտարկմանը, թե հնչեցին որոշ քննադատություններ, թե Ռուսաստանը 70-80-ական թթ․-ի, նույնիսկ 60 -ական թվականների զենք է մատակարարում Հայաստանին, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ոչ, տրված զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ