Այսօր Փանիկում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իր գլխավորած ոլորտում կոռուպցիոն դեպքերի բացահայտումների մասին, ասաց․ «Պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր է ներդնում հիմա, ճիշտ է միշտ էլ եղել է, բայց հիմա էլ ավելի թափով, քանի որ նոր իրավիճակում ենք գտնվում, նոր կառավարությունը նոր նշաձող է հաստատել, պաշտպանության նախարարությունում բավականին մեծ աշխատանք է գնում։ Ես կարող ուղղակի ձեզ տեղեկացնել, որ ընդամենը երեկ մենք բացահայտում ենք արել զորամասերից մեկում՝ սննդամթերքի հետ կապված, վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ