Բասկետբոլի Հայաստանի U20 հավաքականը Սոֆիայում ավարտված Եվրոպայի «B» դիվիզիոնի առաջնության վերջին խաղում հանդիպեց Մոլդովայի թիմի հետ եւ առավելության հասավ 75:66 հաշվով՝ պայքարն ավարտելով 21-րդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:
Իսկ այսօր Կոսովոյում պայքարի մեջ մտան մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնության մասնակիցները: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը (նկարում) 46:79 հաշվով պարտվեց Մոնակոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ