Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Infiniti QX» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) արգելափակվել է Կոտայքի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում գտնվող Ազատի ջրամբարում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
ԱԻՆ