ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կառավարությունից որեւէ անգամ որեւէ գումար չի պահանջել։
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը վերականգնելու հարցում՝ իր ծառայությունները, աշխատանքը գնահատելով 300 հազար ԱՄՆ դոլար։