Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կոչ է անում «Ոսկե գնդակ» մրցանակը հանձնել իր թիմի խաղացողներից որեւէ մեկին:
«Հուսով եմ՝ «Ոսկե գնդակը» կշահի ֆրանսիացի ֆուտբոլիստ, դա հիանալի կլինի: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները արժանի են դրան ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իրենց արածի համար», – ասել է Դեշամը L`Equipe-ին՝ չառանձնացնելով իր թիմի խաղացողներից որեւէ մեկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ