Հուլիսի 20-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ Բերքաբեր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգամ Հենրիկի Արզումանյանին նշանակելու վերաբերյալ:
Արգամ Արզումանյանը Բերքաբերի միջնակարգ դպրոցի նախկին, երկարամյա ղեկավար, գյուտարար Հենրիկ Արզումանյանի տղան է: Արգամը մոտ մեկ տարի առաջ է վերադարձել Ռուսաստանից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ