Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ մասնակցելու է Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը:
Մեր թիմը հանդես է գալու «A» խմբում: Մրցակիցները լինելու են Մալթան, Մոնակոն, Իռլանդիան եւ Մոլդովան:
ՀԲՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին հավաքականին կմիանան Մ20 տարեկանների թիմի մի քանի բասկետբոլիստներ: Նույն օրը Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականն առաջին խաղում կհանդիպի Մոնակոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ