«Սանիթեք»-ը պարզաբանում է
«Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում
Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից,«Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում եւ երբեւէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀՀ կառավարություն եւ Երեւանի քաղաքապետարանի հետ արդեն աշխատում են նախագծի վրա, ըստ որի հնարավորություն կստեղծվի փակել Աջափնյակում, ինչպես նաեւ Նուբարաշենում գործող աղբավայրերը: Դրանց փոխարեն Նուբարաշենում կկառուցվի սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայր, որը լիարժեք կբավարարի բնապահպանական չափորոշիչներին:
Հարգանքով՝
«Սանիթեք» ընկերության տնօրինություն