Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին։
Նախագահը կարեւորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի եւ ֆիզկուլտուրայի զարգացման գործում։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ