Կալանավորված Արթուր Օսիպյանի ընկերներն ու հարազատները օրեր առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ գործընկերոջս հայտնել էին. «Արթուրի առողջական վիճակը լավ չէ, դատավորը դրա համար նրան հենց դատարանի դահլիճից ազատ է թողել, բայց դատախազությունը մի քանի օր հետո ձերբակալել է»:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Լուսինե Զեյնալյանը տեղեկացրեց, որ Արթուր Օսիպյանը տառապում է հետեւյալ հիվանդություններով՝ «ՄԻԱՎ-ՁԻԱՀ 4-րդ կլինիկական փուլ: Ծանր արտահայտված իմունային անբավարարություն: Կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումով։ Լիմբիկ էնցեֆալիտով եւ վերջույթների պոլինեյրոպաթիայով։ 16 թ-ից ունի հաշվառում «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում»:
Երեկվանից Արթուրը հացադուլ է հայտարարել, հրաժարվել է դեղորայքից եւ պահանջում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ