Հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել 21:49-ին: Այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ԵՓՎ պետ Առնոլդ Հարությունյանը:
Դեպքի վայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:
ՀՀ ԱԻՆ