Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրություններ՝ առանց ընդդիմության. «Հրապարակ»

Հուլիս 21,2018 11:51

Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ընտրողը «Ժառանգությանը» ձայն տա։ «Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն ասաց. ««Ժառանգությանն» ընտրողը ձայն կտա, քանի որ քիչ ընդդիմադիր ուժերից մեկն է, որ երբեւէ չի եղել իշխանության, որ չկա այդպիսի պրոցես՝ այս կամ այն խնդրով բողոքի ցույց կամ հանրահավաք, որտեղ ակտիվ մասնակցություն չի ունեցել «Ժառանգությունը»։ Եղել է նաեւ Խորենացու դեպքերին՝ ժողովրդի կողքին, ձերբակալվել են մեր կուսակցության լիդերներից շատերը։ «Ժառանգությունը» եղել է Ճակատի ֆորմատում ակտիվ մասնակից եւ վերջում էլ «Իմ քայլի եւ «Մերժիր Սերժին»-ի հետ։ Հիմա էլ ակտիվ մասնակցում է Ընտրական օրենսգրքի քննարկումներին, հանդես է գալիս նորարարական առաջարկներով»։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ում թիմը նույնպես կուսակցություն ձեւավորելու ճանապարհին է եւ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց՝ քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, այդ պատճառով որեւէ ուժ չի ցանկանում «ընդդիմություն լինել՝ հանուն ընդդիմության»։ Նա միեւնույն ժամանակ ասաց, որ չնայած իրենց թիմը նույնպես այս իշխանությունների աջակիցն է, սակայն պետք է ձեւավորել «կայուն» քաղաքական դաշտ։ «Մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները փոշիացրել են քաղաքական դաշտը, նույնիսկ ընդդիմությունը մեծ հաշվով ընդդիմություն չէր, եւ այսօր իրենց փոշիացումով չկա քաղաքական ձեւավորված դաշտ, որն առաջին անհրաժեշտությունն է»,- ասաց Ենիգոմշյանը։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով մեկ անվան տակ հանդես գալը, Ենիգոմշյանի կարծիքով, չի նպաստի քաղաքական դաշտի ձեւավորմանը․ «Միեւնույն ժամանակ չի նշանակում, որ եթե ընտրապայքարին մասնակցում է հինգ ուժ, ապա պետք է իրար կոկորդ կրծեն։ Ամեն դեպքում կառուցողական ընդդիմություն է պետք՝ հստակ օրակարգերով, գաղափարական մրցակցությամբ։ Գուցե այդ ուժերն իրար լրացնեն, ամբողջացնեն, բայց ոչ իրար կոկորդ կրծեն։ Նոր ժամանակներ են, ու այս ժամանակներում ինքնանպատակ ընդդիմություն լինելը ոչ մի տեղ չի տանի, եւ երբ ես ասում եմ, որ մենք ընդդիմադիր չենք լինի, դա չի նշանակում, թե կպաշտպանենք այս իշխանություններին, կառուցվում է նոր քաղաքական դաշտ, եւ դա պետք է կառուցվի օրակարգերի, գաղափարների մրցակցության տիրույթում»։

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ ժամանակավոր կառավարությանն ընդդիմություն լինելն անհնար է․ «Ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն, որոշելու է ընտրողը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։ Ղուկասյանին առավել մտահոգում է, որ այսօր քաղաքական տարբեր ուժեր ունեն տարբեր ռեսուրսներ ու հնարավորություններ, եւ ժամանակավոր կառավարության խնդիրը պետք է լինի հավասար պայմանների ստեղծումը արտահերթ ընտրություններին, հակառակ դեպքում, նրա խոսքով, իշխանությունը խստորեն կպատժվի միջազգային հանրության կողմից․ «ԶԼՄ-ների ազատություն, Ընտրական օրենսգրքի թերությունները պետք է շտկվեն եւ այլն»։ Իսկ ընտրություններին մրցակցությունը կլինի գաղափարների շուրջ, Ղուկասյանը վստահ է, որ ընտրողը հենց այդ չափորոշիչներով էլ կկայացնի իր ընտրությունը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն,Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:
    Ընտրությունների ընթացքում կիրառվել են ընտրակաշառքի բաժանում, սակայն Ոստիկանությունը չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք:
    Ընտրությունների ընթացքում օգտագործվել է վարչական ռեսուրսի չարաշահում:
    Ստացված ահազանգերի իրավապահ մարմինների կողմից
    կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված
    անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:
    Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության
    ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և
    բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:
    Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

    Ահա թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել:

    ՀՊԿ -ի իրավաբանական բաժին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031