«Անկեղծ ասած՝ այն ամենն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման, քան թավշյա հեղափոխության: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արվում զարգացման ռելսերից վաղուց դուրս մնացած երկիրը նորից հունի մեջ գցել, այլ ՀՀԿ–ՔՊ ինվենտարիզացիայի միջոցով ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալ:
Մյուս կողմից՝ ականատես ենք, ոչ թե գաղափարական հենքի վրա հիմնված արժեհամակարգային փոփոխության, այլ առանց հստակ հիմքերի, պարզ տեղափոխությունների շքերթի: Հակառակ դեպքում ԵԿՄ-ն իրեն փրկելու համար չէր առաջարկի Արամ Զ. Սարգսյանին ղեկավարել այն, փորձ չէր արվի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել ուժային կառույցի ղեկավարով և այլն: Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի:
Մի տեսակ շատ չե՞ն նմանությունները նախորդ իշխանությունների ու կրեատիվ մտածելակերպով «մշակույթը ես եմ» կարգախոսով և եղածը սասանելու մեծ ցանկությամբ իշխանության եկածների միջև: Մինչև ե՞րբ պետք է ապրենք այն տրամաբանությամբ, որ էժանագին կոստյումը թանկարժեքով փոխարինելով մարդու հետ առանձնապես որևէ հրաշք էլ տեղի չի ունենում, բացի շրջապատում թիթիզանալուց: Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր, թե վարչապետի կոստյումը թա՞նկ է, թե՞ էժան, կամ ձեռքի ժամացույցն ի՞նչ արժե: Կարևորը գործերն են, որով այս կամ այն ղեկավարը փորձում է երկիրն առաջ տանել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինենք նորից հիշել Բագրատյանի «Մարլբորոյի» պատմությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում