Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնականում իրավիճակային լուծումներ են. «Ժամանակ»

Հուլիս 21,2018 11:23

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնականում իրավիճակային լուծումներ են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ խոսելով արտաքին քաղաքական դոկտրինի անհրաժեշտության մասին։

«Դրա նման ինչ-որ բան կարծես թե ուրվագծվել է, ասվել է, որ մեր արտաքին քաղաքական նախընտրությունները չեն փոխվել։ Բայց դա չի նշանակում, որ մենք մինչ այդ ունեինք արտաքին քաղաքական դոկտրին։ Մենք փորձ ենք անում մնալ հին անվտանգության մտածելակերպի մեջ»,- նշել է Ենոքյանն ու հավելել. «Միաժամանակ, Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, որը, ուզես թե չուզես, պահանջում է այդ նախընտրանքների փոփոխություն։ Որովհետև տոտալիտար ռեժիմներն այլ կերպ են մտածում իրենց անվտանգության և արտաքին քաղաքականության մասին, ժողովրդավարական ռեժիմները՝ այլ»։

Ըստ Ենոքյանի՝ հիմնականում արտաքին քաղաքականության մեջ իրավիճակային լուծումներ են, խնդիրն այն է, որ ժողովրդավարական հռչակվելով նոր կառավարությունն ունի Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ձգտում, միաժամանակ ամեն քայլով փորձում է ոչ թե համագործակցել Ռուսաստանի հետ, այլ չբարկացնել։ «Չբարկացնելը քաղաքական կատեգորիա չէ, և սա հանգեցնում է բազմաթիվ կազուսների՝ սկսած մեր վարորդական իրավունքները չճանաչելուց, վերջացրած Փանիկ գյուղի մոտ խայտառակ զորավարժություններով»,- նշել է Ենոքյանը և նկատել, թե Հայաստանը ցանկացած դեպքի արձագանքում է ըստ իրավիճակի։ «Ռեակցիոն արձագանք է, ելնելով դեպքից, կոնկրետ իրավիճակից։

Արտակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031