Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի սկզբանե մեր եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այլ հունով են գնացել. «Հրապարակ»

Հուլիս 21,2018 11:05

Բայց ի սկզբանե մեր եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այլ հունով են գնացել։ Դրանում, իհարկե, մեծ դեր են խաղացել ղարաբաղյան խնդիրը եւ մեր հարաբերությունները մերձավոր հարեւանների հետ։ Երբ դու ընդամենը 3 միլիոն բնակչություն ունես, բյուր խնդիրներ, սուղ բյուջե, եւ նավթ ու ծով ունեցող հարուստ հարեւաններ, որոնց հետ կոնֆլիկտը ոչ միայն դիվանագիտական է, այլեւ ռազմական, դա մեծ ռեսուրսներ է խլում քեզնից, եւ արդյունքում վտանգվում է երկրի ինքնիշխանությունը։ Իսկ երբ վտանգվում է երկրի ինքնիշխանությունը, պետության ղեկավարներն օգնություն են փնտրում, տվյալ պարագայում հայացքն ուղղելով դեպի որեւէ հզոր պետություն, աշխարհաքաղաքական կենտրոն։

Եվ քանի որ այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, բնական է, որ փոքրիկ Հայաստանը հայտնվում է մեծ Ռուսաստանի «թեւի տակ»։

Հիմա ինչպե՞ս անել, որ մեր ներքին ու արտաքին խնդիրները չխանգարեն մեր ինքնիշխանությանը, եւ մենք չհայտնվենք Ռուսաստանից կասկածելի ու ոչ պակաս վտանգավոր կախման մեջ։ Դա առհասարակ հնարավո՞ր է։ Այս խնդիրը պետք է լուծի իշխանությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031