Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շատ սխալ է վարվել՝ որեւէ անձի կամ որեւէ հանրության հասցեին ասելով «մտավոր հետամնաց»: Դա իսկապես դատապատելի է: Չի կարելի վիրավորել որեւէ մեկին՝ լինի նա պատգամավոր, բանվոր, գործարար, թե գործազուրկ: Դա չի կարելի է անել ոչ բանավոր, ոչ գրավոր, ոչ միացրած տեսախցիկներով, ոչ անջատված, ոչ լայն, ոչ նեղ շրջանակներում: Ավելացնեմ իմ կողմից՝ դա լավ չի անելն անգամ մտքում: (Իմ լրագրողական գործունեության ընթացքում պատահել է, որ ես վիրավորել եմ այս կամ այն անձին, ինչի համար խորապես ցավում եմ):
Բայց եկեք 180 աստիճանով շրջենք իրավիճակը եւ ենթադրենք, որ Դանիել Իոաննիսյանը, կամ որեւէ ՔՊ-ական է «մտավոր հետամնաց» անվանել որեւէ ՀՀԿ-ականի: Ինչպես կարձագանքեր «ֆեյսբուքահայությունը», կարելի է ենթադրել. «Վախ, ես քու ցավը տանեմ, տոշնի էլ ասացիր, իսկական մտավոր հետամնաց ա, հըլը քիչ ես ասել»: Երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես կգայի՞ն՝ դատապարտելով այդ վիրավորանքը, այդ ՔՊ-ականի տան մոտ «զայրացած քաղաքացիները» ցույցեր կանեի՞ն: Կարծում եմ, որ ոչ: Կամ՝ քի՞չ է եղել, որ նույն Արփինեի (նաեւ այս՝ վերջին առիթով) կամ Շուշան Պետրոսյանի հասցեին համացանցում վերջին հայհոյանքներն են գրվել եւ արժանացել հազարավոր «լայքերի»: Որեւէ հ/կ ասե՞լ է. որ դա լավ չէ, որ վիրավորել չի կարելի:
Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին՝ հայտնի աստվածաշնչյան ճշմարտություն է: Իհարկե, այդ օրինաչափությունը, կասեի անգամ՝ տիեզերական օրենքը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ականներին: Նրանք մեկ տասնամյակից ավելի է՝ վիրավորել են հասարակությանը, իրենց արհամարհանքով, մեծամտությամբ, ամբարտավան կեցվածքով: Եթե մարդն իր նկուղում խոշտանգում է մեկ այլ մարդու, որպեսզի վերջինս հրաժարվի իր բիզնեսից, դա ոչ միայն ծանր հանցագործություն է, դա նաեւ վիրավորանք է մեզ բոլորիս հանդեպ, որովհետեւ խոշտանգողը վստահ էր, որ երբեք չի պատժվի: Եվ ի՞նչ: Հանցագործությանը պետք է պատասխանել օրենքով նախատեսված պատժով: Իսկ վիրավորանքի՞ն: Ահա այստեղ է, որ իմ եւ մեր հասարակության (գուցե մարդկության) մեծ մասի կարծիքը չի համընկնում. այսօր ինձ թվում է, որ վիրավորանքին պետք չէ որեւէ ձեւով պատասխանել:
Իսկ Արփինեին ու մնացած իշխանամետ եւ ընդդիմադիր գործիչներին, ներկա եւ նախկին իշխանավորներին, ուզում եմ հիշեցնել Ալեքսանդր Պուշկինի խոսքերը՝ «учитесь властвовать собой»: Մոտավոր թարգմանությունն է՝ սովորեք ձեզ տիրապետել:
Արամ Աբրահամյան
. Հայաստանում ծայրահեղ ազատականների մոլեռանդ վարդապետութեան հիմնական բաղադրիչ՝ “politically correct” զզուելի խօսելակերպի հաստատման համար, երեւի նպատակայարմար թիրախ էր այս անցեալում հանգամանաւոր Տիկինը: Հետաքրքիր է որ միջադէպը տեղի ունեցաւ այդ արտայայտութեան առիթով, երկրի մը մէջ ուր «դեբիլ» բառը շատ սովորական, ամենաշատ գործածուած խօսքերից մին է:
. «փոթորիկ՝ ջուրի բաժակի մը մէջ», կ’ըսեն ֆրանսացիները. «աննշան բան մը մատի փաթթոց ընել» կ’ըսենք մենք: Ամէն դէպքում, բացայայտ է թէ բուն նպատակը՝ նախկին վարչակարգի համեմատաբար երիտասարդ սերունդին մաս կազմող այս յատկապէս կարող եւ ընդունակ – ու հետեւաբար՝ «վտանգաւոր» – քաղաքական անձնաւորութիւնը քանդել ու խորտակելն է, զայն անհետացնելն է քաղաքական դաշտից: Ի վնաս որո՞ւն…
Ի դէպ, «անխելքութիւն»բառը դեռ իրաւունք ունի՞նք գործածելու:
Եթե Օնեգինին ինկատի ունեք, ապա ռուսերեն հնչում է այսպես ՛՛Учитесь властвовать собою՛՛: Մոտավոր թարգմանությանն էլ չեմ անդրադառնում: Տեսեք, ոչ մի վատ բառ չեմ ասում, չեմ վիրավորում:
Հետաքրքիր է իմանալ կարմիր ահաբեկչության կամ դասակարգային պայքարի կամ մանկաբարձի սխալի ծագումը կամ հոգեբույժի ուսումնասիրության արդյունքը:
Ի՞նչ «մտավոր հետամնաց»:
Ընտրությունների չեմ գնում՝ անիմաստ զբաղմունք է: Դրանց ԸՕ-ի քննարկումներից վերջնականապես զզվեցի՝ հաստատ չեմ գնալու: Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքին պատասխանելուն, ապա մտավոր հետամնացի մեջ ոչ մի վիրավորական բան չկա այս դեպքում: Բայց ամենակարևորը. ամեն ինչ պետք է անել, որ երկուսի մամաներն էլ հանկարծ չխառնվեն: Երկուսին էլ լավ գիտեմ: Չնայած արտաքին նկարագրի սարուձոր տարբերությանը, որպես մարդ շատ նման են: Որ խառնվեցին՝ թերթն էլ կփակեն, ԱԺ-ն էլ:
Հարգելի Jora. Չգիտեմ, ում dzadza-ն եք, բայց շնորհակալ եմ այդքան զվարճալի քոմմենթի համար: Վերջին ժամանակների հիասթափության ֆոնին առաջին անգամ մենք ընտանիքով այդքան երկար և ուրախ ծիծաղացինք:
Իսկ եթե Արփինե Հ.-ի մաման ինձ նման է, ապա հետաքրքիր կլիներ ծանոթանալ: Կստեղծեինք “ՀՀ ԸՕ առավել բուռն քննարկողների մայրերի միություն”: Ու միգուցէ, Ձեր պրոգնոզների համաձայն, մի 2 հիմնարկ կփակեինք ( այս երկրում լիքը փակելու բաներ են հասունացել ):
Այս տասնեակներով կատաղած հասարակական չգիտեմինչերը պէտք է որ անյապաղ պահանջեն որ Հայաստանում Դոստոեւկիի «Ապուշը» արգիլուի: Զայն պէտք է Հրապարակի վրայ այրեն, հետն ալ Րաֆֆիի «Խենթը»: Խարոյկից օգտուելով, կարելի է նաեւ վհուկներ ալ հրկիզել:
Խելքի պակասը անհետացնելու ամենաազդու ձեւը այդ արտայայտութեան բոլոր տարբերակները արգիլելն է: Եթէ ոչ՝ երեխաները դարձեալ փողոց կ’իջնեն, հա՛: Brave New Armenia…