Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տաշիր գրուպն» էլի չի հասցնում

Հուլիս 21,2018 16:00

Երեւանի գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում, հանրությանն ավելի շատ հայտնի «Մալիբու» սրճարանին հարակից այգու բարեկարգման աշխատանքների ավարտը կրկին հետաձգվում է: Այգին որպես հանգստի գոտի բարեկարգում է «Նոր Երեւան» ՍՊԸ-ն, որը «Տաշիր գրուպի» ընկերություններից է: 2015-ին, երբ հայտարարվեց այս այգու բարեկարգման մասին, աշխատանքների ավարտ էր նշվել 2017 թվականի ապրիլի 30-ը։ Հետո այս ժամկետը հետաձգվեց, եւ ըստ կառուցապատողի՝ շինաշխատանքները պետք է ավարտվեն մի քանի օրից՝ այս տարվա հուլիսի 25-ին:

Սակայն շինարարներն ասում են, որ չեն հասցնում ավարտել նշված ժամկետում, որոշ աշխատանքներ դեռ կան անելու: Նրանց ներկայացմամբ՝ այգուն հարող երկու գետնանցումներն էլ փակվել են այս շինարարությանը զուգահեռ, դրանք էլ պետք է վերանորոգվեն, որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը ավարտուն լինի: Մինչդեռ գետնանցումի շինաշխատանքների ավարտը չի էլ նշմարվում:


Երեւանի քաղաքապետարանը վստահեցրել էր, որ այգու բարեկարգման նախագծի համաձայն՝ պետք է կառուցվեր ամֆիթատրոն, նորովի լուծումներով պետք է վերականգնվեն շատրվանները, շուրջ 2500 քմ-ով ավելացվեն կանաչ տարածքները։ Շինարարության ընթացքում կառուցապատողը մտքափոխվել է. այստեղ սրճարաններ են լինելու, կանաչ տարածքներ՝ եւս:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

20.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031