Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆրանսիան կշարունակի նպաստել Արցախի հիմնահարցի կարգավորմանը. Մակրոն

Հուլիս 20,2018 23:05

Ֆրանսիան կշարունակի նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, որում ամփոփվել են Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Երկու երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում՝ տարածաշրջանում ապահովելու երկարաժամկետ խաղաղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախագահը է նշել է, որ կշարունակի լուծման ուղիներ որոնել՝ հիմնված բանակցությունները վրա, և ընդգծել, որ բանակցությունները հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միակ ուղին են:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Բրյուսելում հուլիսի 11-ին տեղի ունեցած հանդիպումը: «Ֆրանսիայի նախագահն ուշիուշով կհետևի իրավիճակին, և Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահների հետ կձեռնարկի բոլոր քայլերը՝ կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031