Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին. Ջուն Յամադա

Հուլիս 20,2018 20:15

Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ջուն Յամադային:

Ողջույնի խոսքից հետո ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն իր ցավակցությունը հայտնեց դեսպան Յամադային՝ վերջերս Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների զոհերի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում տնօրենը պատրաստակամություն հայտնեց տեղեկատվության և փորձի փոխանակման հարցի շուրջ համագործակցել Ճապոնիայի հատուկ ծառայությունների հետ: Արծարծվեց նաև հատուկ ծառայությունների համար նախատեսված ճապոնական հատուկ տեխնիկայի ձեռքբերման հարցը: ԱԱԾ տնօրենը հույս հայտնեց, որ հանդիպումն ամուր հիմք կհանդիսանա Հայաստանի և Ճապոնիայի հատուկ ծառայությունների միջև համագործակցության և փոխգործակցության համար՝ ի նպաստ երկու պետությունների շահերի:

Դեսպան Յամադան ընդգծեց, որ մեր երկիրը ահաբեկչական սպառնալիքների և հանցավորության այլ դրսևորումների տեսանկյունից համարում է անվտանգ, ինչը նրա գնահատմամբ, ՀՀ ԱԱԾ համակարգի արդյունավետ աշխատանքի արդյունքն է:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը նաև նշեց, որ  ճապոնացի զբոսաշրջիկների ներկայությունը Հայաստանում վկայում է երկրի անվտանգ լինելու մասին:

Դեսպան Յամադան նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել ՀՀ ԱԱԾ և Ճապոնիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությանը:

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031