Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը. (Տեսանյութ)

Հուլիս 20,2018 19:40

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ, այսպես կոչված՝ <> Կոբա Շեմազաշվիլին 2016 թվականին կեղծ անձնագրով մուտք է գործել Հայաստանի տարածք։ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ ստուգումներով պարզվել է, որ Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից, Իսպանիայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով, այդ թվում՝ սպանության փորձի, մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզվող 44-ամյա Շեմազաշվիլին մայիսի 1-ին նույն կեղծ անձնագրով լքել է Հայաստանը։ Պարզվել է նաև, որ նրա կեղծ անձնագիրը եղել է ուկրաինական, սակայն՝ հայկական անուն-ազգանվամբ։

Ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031