Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները

Հուլիս 20,2018 19:20

Ս.թ. հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան: Այցի ընթացքում Մատերնովան ընդգծեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա  հարաբերությունների խորացման կարևորությունն ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Գլխավոր տնօրենի տեղակալի այցելությունը կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այն  նոր կառավարության ձևավորումից հետո Եվրահանձնաժողովի բարձր մակարդակի առաջին այցելությունն է երկիր:

Այցելությունը տեղի է ունենում նախորդ շաբաթ Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած հանդիպմանը հաջորդիվ:

«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից՝ հունիսից 1-ից ի վեր Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են դարձել, քան երբևէ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին և կշարունակի ՀՀ կառավարության հետ միասին աշխատել՝ լավագույն կերպով համապատասխանելու ՀՀ քաղաքացիների հույսերին ու ակնկալիքներին:

Մեր ունեցած վերջին հարցումների համաձայն երկրի քաղաքացիների 80 տոկոսը դրական է գնահատում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները: ԵՄ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու հիմնական դոնորն է, որի աջակցության ծավալը տարիների ընթացքում ավելանում է. 2018 թվականի դրությամբ զուտ երկկողմ աջակցությունը կազմում է 46 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության շրջանակներում «2020 թվականի 20 արդյունքներ»-ի ձեռք բերմանն ուղղված համատեղ աշխատանքը հանդիսանում է մեր համագործակցության մեկ այլ առանցքային թիրախը,  որը շոշափելի օգուտներ կբերի մեր քաղաքացիների համար», նշեց գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան այցի շրջանակներում:

Այցի ընթացքում ՀՀ կառավարության, այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումների հիմնական թեման այն էր, թե ինչպես առավելապես արդյունավետ դարձնել ԵՄ-Հայաստան համագործակցության ազդեցությունը կոնկրետ գործողությունների միջոցով: Մասնավորապես. (1) խորացնել ներգրավվածությունը՝ բարձր մակարդակի խորհրդատուների միջոցով տրամադրելով ԵՄ փորձագիտական աջակցություն բարեփոխումների ձևակերպմանը և իրականացմանը; (2) ՀԸԳՀ մեխանիզմ, որը կարող է մոբիլիզացնել շուրջ 80 մլն. եվրո մասնավոր հատվածի ներդրումների համար; (3) սեպտեմբերին անցկացնել ԵՄ շաբաթ` կազմակերպելով մի շարք միջոցառումներ` Գործընկերության կոմիտեի առևտրի ձևավորման շուրջ: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ. Մատերնովան նաև հանդիպումներ ունեցավ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, ինչպես նաև՝ Հայաստանի մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկեցին, թե ինչպես լավագույն կերպով զարգացնել Հայաստանի տնտեսական ներուժը, այդ թվում՝ մասնավոր հատվածի լիարժեք իրացման և փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու միջոցով:

Այցի ընթացքում օրակարգի կարևոր հարցերից է եղել նաև հանրային ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Կ Մատերնովայի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից տրվեց ԵՄ-ն Հայաստանի համար. Էլեկտրոնային կառավարման գործողություններ» ծրագրի մեկնարկը: Այն մեկտեղում է Եվրամիության աջակցությամբ գործող բոլոր պետական ծրագրերը, ինչպիսիք են օրինակ e-register.am, e-request.am, մեկ միասնական հարթակում: Առցանց գործող այդ հարթակների միջոցով փոխակերպվել է քաղաքացիների և գործարարների հարաբերությունների եղանակը տեղական և ազգային կառավարման մարմինների հետ՝ նպաստելով ծառայությունների որակի, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան նաև հանդիպեց քաղհասարակության առաջատար ներկայացուցիչների հետ` քննարկելու կառավարման ոլորտի և մարդու իրավունքների հիմնահարցերը, ինչպես նաև ԵՄ աջակցությանն առնչվող հարցեր:

Գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովան և ՀՀ կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել և խորացնել սերտ համագործակցությունը՝  հաշվի առնելով ՀՀ կառավարության ստանձնած բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որ միտված է կոնկրետ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031