Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիայի վերաբերյալ

Հուլիս 20,2018 19:07

Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Մաքսակետի աշխատակիցները լսել են ակցիայի մասնակիցների բողոքը և պարզել են, որ դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը, նախօրեին՝ հուլիսի 19-ին, փորձել է Վրաստանից ներկրել 2-ից ավելի ձմերուկ, սակայն մաքսակետի աշխատակիցները չեն թույլատրել:

Այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշման պահանջներին համապատասխան անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող «ուտելի մրգերի և ընկույզների, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևների և կճեպների» յուրաքանչյուր տեսակից 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն: Սակայն, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, վերոհիշյալ՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել խնդրո առարկա՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացման դեպքում:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031