Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կբացահայտվեն 50 տոկոս «փայերի» մասին խոսակցությունները

Հուլիս 20,2018 18:17

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամսիներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում: Լինում են դեպքեր, որ ասում են՝ չի՞ լինի գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»,- այսօր կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում կեսկատակ նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատասխանում էր հարցին`ե՞րբ բացահայտումներ կլինեն ժամանակին ակտիվորեն շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե տարբեր բիզնեսներում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը 50 տոկոս «փայ» ունի:

Նիկոլ Փաշինյանն ասում է` երբ որեւէ մեկին խուզարկում եւ ձերբակալում են, մյուսին՝ դեռ ոչ, հետեւություններ անել պետք չէ։ Նաեւ, ասում է` ինքն ԱԱԾ պետին չի հրահանգում այսինչին բռնել, այնինչին խուզարկել կամ բաց թողնել. ամեն ինչ արվում է կոնկրետ ահազանգերի, դիմումների ու փաստերի հիման վրա. «Եթե այսօր որեւէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն էլ այդ որեւէ բանը չի բացահայտվելու: Կամ՝ իմ հայտարարությունը չի նշանակում, որ անպայման որեւէ բան բացահայտվելու է»: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ շահագրգիռ է, որ Հայաստանից գողացված գումարները հնարավորինս շուտ հետ բերվեն բյուջե. «Այնպես որ, որեւէ մեկը չի պլստալու, եթե օրենքով նախատեսված հիմք կա։ Ես դրանում ձեզ հավաստիացնում եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031