Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ռուսական զորք կա, զենք կա, բայց ամեն ինչ օրենքով պետք է լինի». Մարուքյանը՝ Փանիկի միջադեպի մասին

Հուլիս 20,2018 17:45

«Չեմ կարծում, թե այդ միջադեպի վերաբերյալ վարչապետի գնահատականը չափից շատ կոշտ էր: Փանիկ գյուղում կատարվածը խայտառակություն էր: Այո, մենք ունենք ռուսական ռազմաբազա, կան փաստաթղթեր, բայց ռազմաբազան պարտավորություն ունի ցանկացած զորավարժությունից առաջ նախազգուշացնել դրա մասին եւ դա խաղաղ բնակչությունից հեռու անել»,-լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով այն փաստին, որ օրերս Փանիկ գյուղում կատարված միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «սադրանք» է  որակել, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Անհասկանալի է, թե ինչպես է այդ զորավարժության անցկացումը թույլատրվել: Հետեւաբար, վարչապետի գնահատականը հստակ էր: Պետք չէ կատարվածը  մեծ խնդիր դարձնել, բայց կարծում եմ՝ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,-հավելեց նա: Պատգամավորը շեշտեց. «Այո, ռուսական զորք կա, զենք կա, բայց ամեն ինչ օրենքով պետք է լինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031