Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց ենք լսելու ձեր բոլոր հարցերը և պատրաստակամ մեր գիտելիքներն օգտագործելու տարբեր ոլորտներում համագործակցության համար». Կատարինա Մատերնովա

Հուլիս 20,2018 17:47

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՏԶՆ նախարարի տեղակալներ Մանե Ադամյանն ու Ավագ Ավանեսյանը, պատասխանատու այլ անձինք։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Եվրամիության հետ համագործակցությունը, հայտնել այն առավել առարկայական, չափելի դարձնելու պատրաստակամությունը։ Նախարարը հակիրճ անդրադարձել է երկրում նոր իրողություններում իրականացվող բարեփոխումներին, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հարցերին։

«Ակնկալում ենք առավել սերտ համագործակցություն՝ հիմնված կառուցողական աշխատանքի վրա», – նշել է Արծվիկ Մինասյանը։

Կատարինա Մատերնովան շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար, ներկայացրել Հայաստանին տրամադրվող ԵՄ բյուջետային և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԵՄ Թայեքս, Թվինինգ գործիքների մասին։ Եվրոպացի պաշտոնյան կարևորել է բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումը, որոնք ռազմավարական մակարդակում խորհրդատվություն կտրամադրեն ՀՀ կառավարության կողմից նախանշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

«Բաց ենք լսելու ձեր բոլոր հարցերը և պատրաստակամ մեր գիտելիքներն ու ունակություններն օգտագործելու տարբեր ոլորտներում համագործակցության համար», – նշել է Կատարինա Մատերնովան։

Կարևորվել է բոլոր աշխատանքներում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովումը։ Հանդիպման մասնակիցներն  անդրադարձել են նաև հուլիսի 21-ին Երևանում նախատեսվող  «առանց փողկապների» աշխատաժողովին, հատկանշելով դրա անհրաժեշտությունն  առաջացած հարցերի հասցեական քննարկման առումով։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության շարունակականության ապահովման հարցում  իրենց վճռականությունը։

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031