Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում. (Տեսանյութ)

Հուլիս 20,2018 18:07

«Հայաստանում կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր եւ լրագրող շատ քիչ է եղել: Ես նույնիսկ մեկ-մեկ ասում էի՝ լավ, իսկականից չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է այդպես ասի` չափազանցնելով։ Եվ շատ դեպքերում ինքս ինձ քննադատության սրության մեջ սահմանափակել եմ, բայց ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ի՞նչ ծավալների է։ Դա ուղղակի աներեւակայելի է: Իմ ամենասուր քննադատությունը կոռուպցիայի մասին ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների նկատմամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել»,- այսօր, կառավարությունում կայացած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասում է`թեեւ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անցել է երկու ամիս, բայց ինքն ամեն օր զարմանում է: Դեռ չորս ամիս էլ զարմանալու է. «Պատկերացրեք, ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում են հավատալ այդ տեղեկություններին, մինչեւ ինձ չեն բերում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4…»։

Ասում է` անգամ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարից պահանջել է` դադարեցնել ապացույցներ ներկայացնել. «Ասում էի՝ էսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարող դա լսել։ Բայց դա իրականությունն է։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու էն վարչապետը, ով իր ամբողջ քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ ասել է, որ թալանվում է էս երկիրը, կոռուպցիա է, անտերություն, բեսպրեդել է։ Ամեն օր, որ սկզբունքորեն իր համար ոչ մի անսպասելի բան պետք է չլիներ, բայց ամեն օր էդ վարչապետը շոկի է ենթարկվում, որովհետեւ իր առջև բերում-դնում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է էդ աստիճանի լկտի լինել ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ»։

Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանին մի հարց է տանջում`մենք ի վիճակի՞ ենք լինելու ճշմարտության վրա հիմնված հարաբերություններ հաստատելու մեր երկրում։ Ասում է` այս իրավիճակում ամենամեծ վտանգը ստի եւ ճշմարտության հարցում փոխզիջման գնալու խնդիրն է. «Հիմա հասկանում եմ, որ կարող է այնպիսի վիճակ ունենանք, երբ դու չգիտես ճշմարտությունը` դա ուրիշ վիճակ է: Բայց երբ դու գիտես, քո առաջ կանգնած է իրավիճակ՝ ի՞նչ անել էդ ճշմարտության հետ։ Ես հիմա ի պաշտոնե գիտեմ բազմաթիվ ճշմարտություններ, որ նույնիսկ երբեմն վստահ չեմ, որ հանրությունն այդ ճշմարտությունը իմանա, ինքը կասի՝ կառավարություն, ինչ լավ ա՝ մեզ ճշմարտությունն ասեցիր, թե՞ կասի՝ այս ճշմարտությունը մեզ պետք չէր»։

Մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031