Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց չի դրվել. կքննարկենք, որոշում կկայացնենք»

Հուլիս 20,2018 17:20

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու: Մենք չենք մասնակցել որեւէ ֆորմատի հանդիպման, որ շրջադարձ է մեր երկրի համար»,- այսօր կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին`ռուսական կողմից «սադրանք» է որակվում ՀՀ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին եւ զորավարժություններին, որ լինելով ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, Հայաստանը սերտացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ընդհանրապես, Արևմուտքի հետ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հստակեցրեց`ինքը Բրյուսելում  մասնակցել է ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն իրականացնող երկրների գագաթաժողովին: ՀՀ-ն այդ երկրների շարքում է:

Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է`ՀՀ-ն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցություններ ուներ մինչ հեղափոխությունը. «Մենք ասել ենք, որ մեր միջազգային պարտավորությունները կատարել ենք և կատարում ենք»:

Ճշտող հարցին՝ ՀՀ-ն մասնակցելո՞ւ է օգոստոսի 1-ին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 զորավարժությանը, վարչապետը պատասխանեց. «Իմ սեղանին նման որոշում կայացնելու հարց չի դրվել. կքննարկենք, որոշում կկայացնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031