Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որեւէ բան չեմ հորդորել»

Հուլիս 20,2018 17:16

«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որևէ բան չեմ հորդորել»,- այսօր, կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին`անձա՞մբ է հորդորել է Տարոն Մարգարյանին, որպեսզի հրաժարական տա: Ասաց նաեւ, որ «Քաղաքացիական պայմանագրում» եւ տարբեր ֆորմատներով քննարկվում է Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուի հարցը: Դեռ կորոշեն: Իսկ թեկնածուների անունները մամուլով շրջանառվում են:

Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը  չհամաձայնեց, որ ժամանակի ընթացքում մարդկանց էյֆորիան նվազում է. «Ինչքան ժամանակը գնա, մարդկանց էյֆորիան մեծանալու է»:

Ընտրությունների անցկացման ժամկետը նա հստակ չնշեց: Ասաց` կախված է քաղաքական իրավիճակից: Հնարավոր է համարում նույնիսկ մեկ ամսում դրանց անցկացման անհրաժեշտություն առաջանա:

Ինչպե՞ս է ապահովվելու, որ նախկին ընտրախախտումները չկրկնվեն` այս հարցին վարչապետը պատասխանեց`նախկին դեպքերով հարուցված են քրեական գործեր: Բայց ասում է`պետք է կոնկրետացնել, քրեական պատասխանատվության համար պետք է լինեն հիմքեր. «Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ թող համագործակցեն իրավապահ մարմինների հետ: ՀՀ-ում առանց բավարար ապացույցների որեւէ մեկը չի դատվելու, նույնիսկ, եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում կոնկրետ հայտարարություն է արել, որ այսինչը հանցագործ է: Դա քաղաքական հայտարարություն է եղել: Բայց օրինականության հաստատման ճանապարհին խոչընդոտ չի լինելու: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն արդյունքներ կունենան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031