Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարը որեւէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու». Վարչապետ

Հուլիս 20,2018 16:56

Հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության առջեւ դրված է թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման խնդիրը: Այս մասին, այսօր կառավարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետը: Ասում է` կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարում իրենց նպատակը բանտերը լցնելը չէ, այլ ապահովել հավասար տնտեսական դաշտ, ժողովրդին հասանելի գումարները գանձել, ավելացնել պետական եկամուտները, որոնք պետք է ծախսվեն պետական նպատակների համար՝ թոշակներ, աշխատավարձ, անվտանգության հարցեր եւ այլն. «Ամեն օր կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են լինում, եւ գումարներ են վերադարձվում»: Վարչապետը նաեւ ասում է, որ այս գործընթացի արդյունքում պետք է հասնենք մի փուլի, երբ պետական պարտքը, որը հասել է վերին սահմանին, այլեւս չպետք է ավելացնենք:

«Ես իմ ամենասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չեմ տվել մտածել, որ երկրում կարող է վիճակն այնպիսին լինել, ինչպիսին այսօր է, որ թալանի մակարդակը կարող է լինել մեր երեւակայության սահմանից անդին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ասում է` կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ գնալով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց է սկսել ընդգրկել, նույնիսկ այնպիսի մարդկանց, որոնք ծափահարել են հեղափոխությանը. «Երբ ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի անդամի դեպքում, ես կատակ չեմ արել: Ես ասել եմ ամենայն լրջությամբ: Առավել եւս մյուսները պետք է հասկանան, կոռուպցիայի դեմ պայքարը որեւէ մեկին հանդիպելիս կանգ չի առնելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031