Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ակնարկներ Գիտության կոմիտեի գործունեության վերաբերյալ

Հուլիս 20,2018 16:35

Մեր լռությունը, թերևս, չէր խախտվի, եթե չշարունակվեր տղմոտ, իրականությունից մեղմ ասած հեռու այն հոդվածների շարքը, որոնց միակ նպատակը ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեին պախարակելն է, որոնք գրվում են անլիարժեքության բարդույթների ու փոքրոգության ակնհայտ մղումների ներքո, երբ ապատեղեկատվության տարածումը և հայ գիտական ներուժը պախարակելը ինքնաբավ դառնալու միակ ճանապարհն է:

Հայկական գիտական մտքի ընդլայնման ու հայ գիտնականի համար դեպի համաշխարհային գիտություն ճանապարհ հարթելու գործում անփոխարինելի է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի դերը: Երկար տարիների փորձին ու ավանդին գումարված նոր մոտեցումների շնորհիվ այստեղ այսօր ևս իրականացվում են հեռանկարային ծրագրեր, որոնք տեղայնացվում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Գիտության կոմիտեի կողմից հաստատված բազմաթիվ միջազգային պայմանագրերի արդյունքում  Հայաստանում իրականացվել են 100-ից ավելի միջազգային գիտական ծրագրեր, երիտասարդ շնորհալի գիտնականներ ֆինանսական երաշխավորություն են ստացել մասնակցելու գիտական դպրոցներին, ոմանք արժանացել են դրամաշնորհների: Հայ-ֆրանսիական, հայ-գերմանական, հայ-իտալական, հայ-ռուսական, հայ-բելառուսական, համագործակցության ասպարեզում կատարվել են լրջագույն աշխատանքներ, որոնք հաջորդել կամ նախորդել են մեր երկրում կամ արտերկրում կայացած հանդիպումներին, նստաշրջաներին ու գիտաժողովներին:

Գիտության ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման ծրագրերի հետ մեկտեղ այստեղ Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ջանքերով որդեգրել են բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտնականներին հավելավճար տրամադրելու ու դրանով երիտասարդ գիտնականին խրախուսելու քաղաքականություն` նրան Հայաստանում պահելու, հայրենի գիտության մեջ կարևորագույն նորարարությունները տեղայնացնելու հեռահար նպատակներով: Այդ իսկ պատճառով Գիտության կոմիտեում մշակվել և կառավարությանն է ներկայացվել «Գիտության երիտասարդացման ծրագիրը», որը զարկ կտա գիտության զարգացմանն ու խթան կհանդիսանա գիտական ներուժի բացահայտման համար: Ի դեպ, գիտական աշխատանքների իրականացման փուլում, հենց Գիտության կոմիտեի ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացներին ներգրավված են նաև մի շարք սփյուռքահայ գիտնականներ, ովքեր հանդես են գալիս որպես խորհրդատուներ:

Գիտության կոմիտեի կողմից վերջին տարիների ընթացքում կյանքի կոչված ծրագրերի նպատակը, միանշանակ, Հայաստանում գիտության զարգացումն է, համաշխարհային գիտական մտքի ասպարեզում հայ գիտնականների յուրօրինակ խոսքն ունենալն ու երիտասարդների իրական պոտենցիալի բացահայտումը:

Մենք արդյունավետ և բարձր ենք գնահատում ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի դերը, մաղթում Գիտության կոմիտեի աշխատակիցներին նորանոր հաջողություններ և ֆինանսական լրացուցիչ հնարավորությունների ապահովում, ինչը մեր համոզմամբ կնպաստի կրթության և գիտության ոլորտների ծրագրերի արդյունավետ կատարմանը և հայ գիտնականներին արժանապատիվ կենսագործունեության հնարավորություն կընձեռնի:

 

Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երֆի) գիտաշխատողներ

 

Ներսես Անանիկյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող,

Նիկոլայ Իզմայիլյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող,

Վասակ Ղավալյան, քիմիական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող,

Համլետ Մկրտչյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող,

Ռուբեն Պողոսյան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031