Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողն արդարացվեց

Հուլիս 20,2018 16:33
dat

2018 թ. հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացրեց ոստիկանների դեմ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Արման Հովսեփյանին: Նա ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների՝ իրեն ծեծելու մասին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2017 թ. ապրիլի 19-ին, որով հայտնել է, որ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ 2016 թ. հոկտեմբերին, երբ նախկին կնոջ ահազանգով եկել էին իրենց տուն: Սրանով ոստիկաններին մեղադրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործություն կատարելու, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը ավելի ուշ՝ 2017թ. հունիսի 19-ին կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Իսկ Արման Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն անելու մեջ: Դրա համար մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը դատարանում պահանջում էր մեկ տարվա ազատազրկման դատապարտել Ա. Հովսեփյանին: Արայիկ Զալյան Նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ Ա. Հովսեփյանի գործողություններում դիտավորություն չի եղել, և նրան սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրելու համար անհրաժեշտ է հաստատել, որ վերջինս այդ արարքը կատարել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է: Իսկ հանցագործություն տեղի ունենալու մասին ենթադրության դեպքում, անկախ նրանից՝ ենթադրությունը հիմնավոր է, թե՝ ոչ, հանցակազմը բացակայում է: Ա. Զալյանը վկայակոչեց իր հնչեցրած փաստարկները հիմնավորող՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ: Ա. Հովսեփյանին առաջադրված մեղադրանքում վերը նշված հանգամանքներն առկա չեն. նրա կողմից դիտավորյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու ապացույցներ չկան:

Նա ներկայացրել է ոստիկանության ակտիվ գործողությունների՝ իր ընկալումը: Հատկապես, որ ոստիկանության ֆիզիկական ուժ կիրառելու հետևանքով նրա ցավ զգալն ու վնասվածքներ ստանալը հաստատվել է: Ա. Զալյանը ամփոփելով դիրքորոշում հայտնեց, որ վերը նշված հանգամանքները բավարար են Ա. Հովսեփյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար: Քիչ անց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ կայացրեց:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031