Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը Հռոմում կմասնակցի այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
ՀԸՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իտալիայում մրցագորգ կմտնեն 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Արարատ Մանուչարյանը, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 67 կգ՝ Աշոտ Կիրակոսյանը, 72 կգ՝ Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Էրիկ Էլոյանը, 87 կգ՝ Հակոբ Բաղդասարյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասափյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ