Այսօր`հուլիսի 20-ին, ժամը 11-ի սահմաններում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները ի նշան բողոքի մոտ 20 րոպե փակել են Բագրատաշենի մաքսակետի մուտքը: Գործողության մասնակիցները բողոքել են մաքսակետի աշխատողների գործելակերպի դեմ: Մեր տեղեկություններով`նախօրեին`հուլիսի 19-ին Բագրատաշենի բնակիչներից մեկը փորձել է Վրաստանից ներկրել 5 հատ ձմերուկ,մաքսակետի աշխատողները թույլատրել են 2 ձմերուկի ներկրումը:
Վաղը `հուլիսի 21-ին Բագրատաշեն են ժամանելու, գյուղի բնակիչների հետ հանդիպելու են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը , Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է մաքսակետի հետ կապված խնդիրը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ