Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանում եմ, որ ՀՀԿ-ին «բոբո»-ի տեղ են դրել». Դավիթ Հարությունյան

Հուլիս 20,2018 15:20

ԱԺ-ում այսօր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբը շարունակում է քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկները: ՀՀԿ-ի առաջարկներից մեկը՝ ներդնել երկու քվեաթերթիկ, մեկը՝ կուսակցության, իսկ մյուսը՝ թեկնածուի անունով, բանավեճի առիթ տվեց:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը կողմ չէ այդ մոդելին: «Նախորդ ընտրություններում ականատես եղանք իրավիճակին, երբ ընտրողներին ասում էին՝ «ինչ ուզում եք արեք, միայն թե ծալեք ԲՀԿ-ի քվեաթերթիկը եւ տեղամասից բերեք դուրս»: Դա զանգվածաբար է եղել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա մտավախություն ունի, որ նույն խնդիրն առաջիկայում սպասվելիք խորհրդարանական ընտրություններում էլ է գրանցվելու. «Եթե կառաջարկեք մոդել, որտեղ մարդու գործոնը հնարավոր կլինի բացառել, կարծում եմ՝ մենք պատրաստ կլինենք քննարկելու»:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը Զոհրաբյանի ասածների հետ չհամաձայնեց. «Հասկանում եմ, որ ՀՀԿ-ին «բոբո»-ի տեղ են դրել, բայց մտահոգություններն անտեղի են»: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ նման դեպքեր գրանցվել են. «Որոշ ընտրատեղամասերում ԲՀԿ-ի քվեաթերթիկ առհասարակ չի եղել»:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ասեք, թե որ տեղամասում է եղել, կդիտենք տեսանկարահանումները եւ կհասկանանք՝ այդ մեղադրանքը մերկապարանո՞ց է, թե ոչ»:

Հավելենք, որ աշխատանքային խումբը դեռ պետք է ընդհանրացնի եւ Կառավարությանը ներկայացնի ԸՕ-ի շուրջ առաջարկները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031