Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ ճանապարհների պատճառով Ամուլսարի տարածքում հնարավոր չէ իրականացնել բնապահպանական կառավարումը

Հուլիս 20,2018 14:35

«Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ անգամ նամակ է հղել համապատասխան իրավասու մարմիններին, որով մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհների մի խումբ անձանց կողմից ապօրինի փակման հետևանքով, «Լիդիան Արմենիան» չի կարողանում իրականացնել  հանքում շինարարական աշխատանքների տարածքի բնապահպանական կառավարումը, օրինակ՝ մակերևութային ջրերի հոսքերի վերահսկումը և իրականացնել բնապահպանական մշտադիտարկումներ: Ընկերությունը հունիսի 22-ից մինչ օրս չի կարողանում վերահսկել նաև փոշու նստվածքների կուտակումը, օդի որակի պասիվ մոնիտորինգը և այլն:

Նախորդ երկու նամակներում մասնավորապես նշված է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անձնակազմը և առհասարակ ընկերությունն այս պահին չի կարող պատասխանատվություն կրել Ամուլսարի տարածքի համար, քանի դեռ ճանապարհները փակ են, և ընկերությունը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները: Բնապահպանական իրավիճակը հանքավայրի տարածքում դուրս է վերահսկողությունից, ինչը անընդունելի է՝ մասնավորապես հորդառատ անձրևները կարող են  հանգեցնել բնապահպանական չափանիշների շեղումերի։

Ընկերությունը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ամուլսարի տարածք իր աշխատակիցների անարգել մուտքը ապահովելու ուղղությամբ, այլապես կարող են լինել բնապահպանական հետևանքներ:

«Լիդիան Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031