Հուլիսի 24-ից 25-ը կայանալիք աշխատաժողովի ընթացքում, որը կազմակերպվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող Արևելյան գործընկերության երկրներում Բնական և տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ծրագրի (PPRD East 2) կողմից, կքննարկվեն աղետների հետևանքով կորուստների մասին տվյալների զեկուցման ուղիները՝ ազգային տնտեսության վրա տարերային աղետների հետևանքների ազդեցության նվազման մշտադիտարկման նպատակով:
Աշխատաժողովին կմասնակցեն քաղաքացիական պաշտպանության փորձագետներ Ծրագրի գործընկեր երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Բնական ռիսկերի մասին գիտելիքների և դրանց նվազեցման ֆրանսիական ապահովագրական ասոցիացիայի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի փորձագետներն Արևելյան հարևանության գործընկերների հետ կկիսվեն իրենց գիտելիքներով ու փորձով:
Աշխատաժողովը նպատակ ունի կիսվել ԵՄ անդամ պետությունների՝ աղետների ժամանակ կորուստների վերաբերյալ տվյալների հավաքագրման և մշակման լավագույն փորձով և գործընկեր երկրների ձեռքբերումներով՝ աղետների ժամանակ կորուստների վերաբերյալ տվյալների ազգային համակարգերի բարելավման գործում, ինչպես նաև հիմք ստեղծել՝ ընդհանուր տարածաշրջանային ճանապարհային քարտեզի համար: Գործնական դասընթացների ընթացքում մասնակիցները կքննարկեն թե ինչպես կարելի է օգտագործել աղետների ժամանակ կորուստների վերաբերյալ տվյալներն՝ աղետների ռիսկերի գնահատման և, ավելի կոնկրետ, ռիսկերի սցենարների նկարագրության բարելավման նպատակով:
EU NEIGHBOURS east