Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ պատերազմ կսանձազերծի

Հուլիս 20,2018 13:58

Ռուսաստանն ունի լծակներ` կանխելու տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը: Կառավարությունում ընթացող մամուլի ասուլիսում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ինքը չի ցանկանում հավատալ, թե ՌԴ-ն իր այդ լծակները չի օգտագործի: Վարչապետը համամիտ չէր մեր դիտարկմանը, որ ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն ցանկանում է վերակենդանացնել տխրահռչակ «լավրովյան պլանը», եւ դա մերժելու պարագայում Հայաստանին սպառնում է պատերազմով:

Օրեր առաջ վարչապետը խոսել էր սահմաններին ռազմաքաղաքական լարվածության մասին: Հետաքրքրվեցինք`օրեր են անցել, լարվածության փոփոխության ի՞նչ դինամիկա կա: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ամեն օր լարվածությունը մի քիչ կարող է ավելանալ-պակասել, կրակոցները մի օր կարող են շատ լինել, մի օր` քիչ, դա ոչինչ չի նշանակում, ընդհանուր ռազմաքաղաքական լարվածությունն է մեծ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ պատերազմ կսանձազերծի»…

    wow…

    Այս աստիճանի միամտութիւն, երեխայութիւն՝ երկրի գերագոյն ղեկավարին կողմէ, ուղղակի վախնալիք է: Զարհուրելի:

    Պակաս է որ Superman-ի տարազ հագուի, գործի երթալու համար: Կամ ել Jedi-ի…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031